Պատահարներ

Ավտովթարՙ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում. Կա տուժած

Ավտովթարՙ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում. Կա տուժած
Մարտի 18-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում բախվել են Ford մակնիշի 75 VM 555…
Մարտի 18-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում բախվել են Ford մակնիշի 75 VM 555 համարանիշի, Opel Astra մակնիշի 35 ZC 903 համարանիշի, Toyota Camry մակնիշի 18 ԼA 888 համարանիշի և Mercedes մակնիշի 36 AN 528 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan. com-ը, վթարի հետևանքով 1 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վաղարշապատ բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Ավտոմեքենաներից 3-ը վերածվել են մետաղե ջարդոնի և, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենաներից Toyota Camry-ն ու Mercedes-ը կայանված են եղել, և բախումը տեղի է ունեցել Mercedes-ի և Ford-ի միջև: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ՏԵՍԱՆՅՈՒԹ Գումի շուկայից․կատվի կերած միսը վաճառելու են քաղաքացուն․ShamshyanՏԵՍԱՆՅՈՒԹ Գումի շուկայից․կատվի կերած միսը վաճառելու են քաղաքացուն․Shamshyan

Քաղաքացին տեսանկարահանել է, թե ինչ բարձիթողի ու հակասանիտարական վիճակ է տիրում Երևանի Գումի շուկայում։ Տեսանյութում պարզ...

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250