Պատահարներ
9 մեքենայի մասնակցությամբ վթար Երևանում, կան վիրավորներ
Այսօր վաղ առավոտից Aurora Media-ն բազմաթիվ զանգեր է ստացել Գայի-Մյասնիկյան պողոտաներում խցանումների մասին։ Shamshyan com-ից էլ տեղեկանում ենք, որ ժամը 06։50-ի սահմաններում Գայի պողոտա-Մյասնիկյան…
Այսօր վաղ առավոտից Aurora Media-ն բազմաթիվ զանգեր է ստացել Գայի-Մյասնիկյան պողոտաներում խցանումների մասին։
Shamshyan com-ից էլ տեղեկանում ենք, որ ժամը 06։50-ի սահմաններում Գայի պողոտա-Մյասնիկյան պողոտաների սկզբնամասում՝ բուսաբանական այգու հարևանությամբ գտնվող, ժողովրդին հայտնի Ավանի կամրջի վրա բախվել են Hyundai մակնիշի 35 TV 434 համարանիշի, Nissan Teana մակնիշի 35 PD 515 համարանիշի, Lexus GX 470 մակնիշի 35 GR 161 համարանիշի, BMW մակնիշի 88 TՖ 887 համարանիշի, 4555 Տ համարանիշի մարդատար ավտոբուսը, Kia Sorento մակնիշի 77 AV 757 համարանիշի, մարդատար Hyiundai մակնիշի 1237 Տ համարանիշի, Alteza մակնիշի 35 RD 503 համարանիշի, Opel մակնիշի 36 MV 001 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սահյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում են նույն դասակի ավագ տեսուչ Արշակ Առաքելյանը և տեսուչ Արտակ Սմբատյանը։
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան կադրեր Նոր Զելանդիայի մզկիթներում գնդակահարությունից
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունն ահաբե...
«Հայփոստ»-ի ու սոցապահովության աշխատակիցները յուրացրել են անապահովներին գումարները
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է Լոռու մարզի «Հայփոստ»-ի և սոցիալական ծառայության, մարզպե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ՏԵՍԱՆՅՈՒԹ Գումի շուկայից․կատվի կերած միսը վաճառելու են քաղաքացուն․ShamshyanՏԵՍԱՆՅՈՒԹ Գումի շուկայից․կատվի կերած միսը վաճառելու են քաղաքացուն․Shamshyan
Քաղաքացին տեսանկարահանել է, թե ինչ բարձիթողի ու հակասանիտարական վիճակ է տիրում Երևանի Գումի շուկայում։ Տեսանյութում պարզ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․Բոգոյի մտերիմներն ավերել են նրա նախկին «սենյակները» ԿենտրոՆական ավտոկայանում
Քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյի (Ռուբեն Կոստանյան) մտերիմները նրա իրերը Կենտրոնական ավտոկայանից հանելուց հետո...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0