Պատահարներ
Քաջարանում մեքենավարը թալանել է հավաքարարի տունը. Գողոնը գերազանցում է 3 միլիոն դրամը
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ Քաջարան քաղաքի բնակիչ, 34-ամյա Արթուր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ բնակության…
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ Քաջարան քաղաքի բնակիչ, 34-ամյա Արթուր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ բնակության վայրից չբացակայելը. Shamshyan. com-ը։
փետրվարի 28-ին ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով Ա. Հովսեփյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Այդ օրը ոստիկանության Կապանի բաժին է դիմել Քաջարան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 44-ամյա Նարինե Բարսեղյանը և հայտնել, որ նախորդ օրը ժամը 19:30-ից մինչև փետրվարի 28-ի ժամը 00:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր բնակարանի մուտքի դռան փականը բացելու միջոցով ներս են մտել բնակարան և ննջասենյակի զգեստապահարանից հափշտակել 3 մլն 750 հազար դրամ գումար:
Գողությունը կատարելու կասկածանքով Կապանի ոստիկանություն են բերման ենթարկել Ա. Հովսեփյանին: Նա խոստովանել է կատարածը եւ մատնացույց արել այն վայրը, որտեղ թաքցրել է հափշտակած գումարը:
Ըստ աղբյուրի՝ տուժած Ն. Բարսեղյանը աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատում՝ որպես հավաքարար, իսկ Ա. Հովսեփյանը նույն կոմբինատում՝ փոխարկիչի մեքենավար:
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան կադրեր Նոր Զելանդիայի մզկիթներում գնդակահարությունից
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունն ահաբե...
«Հայփոստ»-ի ու սոցապահովության աշխատակիցները յուրացրել են անապահովներին գումարները
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է Լոռու մարզի «Հայփոստ»-ի և սոցիալական ծառայության, մարզպե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ՏԵՍԱՆՅՈՒԹ Գումի շուկայից․կատվի կերած միսը վաճառելու են քաղաքացուն․ShamshyanՏԵՍԱՆՅՈՒԹ Գումի շուկայից․կատվի կերած միսը վաճառելու են քաղաքացուն․Shamshyan
Քաղաքացին տեսանկարահանել է, թե ինչ բարձիթողի ու հակասանիտարական վիճակ է տիրում Երևանի Գումի շուկայում։ Տեսանյութում պարզ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․Բոգոյի մտերիմներն ավերել են նրա նախկին «սենյակները» ԿենտրոՆական ավտոկայանում
Քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյի (Ռուբեն Կոստանյան) մտերիմները նրա իրերը Կենտրոնական ավտոկայանից հանելուց հետո...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0