Հասարակություն
Հայաստանում նվազել է տաքսի ծառայություն մատուցողների թիվը
Gohar Vardanyan
345 դիտում
Նախորդ տարվա համեմատ Հայաստանում այսօր գործում են ավելի քիչ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացնող կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ և ֆիզիկական անձիք։ Այս մասին պարզ է դառնում Tert.am-ի՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ուղարկված հարցման պատասխանից։
Լրատվամիջոցի հարցին, թե այս ընթացքում քանի կազմակերպություն և անհատ ձեռներեց է հրաժարվել տաքսի ծառայություն մատուցելու լիցենզիայից, նախարարությունից պատասխանել են. «2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ փաստացի գործում էին մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար լիցենզիա ունեցող 171 կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր՝ 2775 ներդիրներով (մեքենաներով) և 5086 լիցենզիա ունեցող ֆիզիկական անձինք՝ մեկ ներդիրով (մեքենայով): 2019 թվականի մարտի 7-ի դրությամբ փաստացի գործում են լիցենզավորված 153 կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր՝ 2489 ներդիրներով (մեքենաներով) և 2790 լիցենզավորված ֆիզիկական անձիք՝ մեկ ներդիրով (մեքենայով)»։
Հարցման պատասխանից պարզ է դառնում, որ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացնելու համար լիցենզիա ունեցող կազմակերպությունների թիվը նվազել է 18-ով, անհատ ձեռնարկատերերինը՝ 286-ով, իսկ լիցենզավորված ֆիզիկական անձանց թիվը նվազել է 229-ով։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարարել է, որ անհատ տաքսու վարորդները կազատվեն արտոնագրային վճարից, սակայն դեռևս օրենքում փոփոխություն չի եղել։
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
296
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,676
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
Հայտնի է, թե որն է Յուլյա Նաչալովայի մահվան պատճառը
Gohar Vardanyan
1 րոպե
1,578
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
787
5.0
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
889
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
200
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիայի կոմիտե
1 րոպե
260