Այլ
Մոնթե Մելքոնյան վարժարանը կգործի նույն վայրում մինչև չտրամադրվի ավելի լավ պայմաններով տարածք
Մոնթե Մելքոնյան ռազմաուսումնական վարժարանը կգործի նույն վայրում մինչև չտրամադրվի ավելի լավ պայմաններով տարածք՝ ռազմակրթական գործընթացի համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության…
Մոնթե Մելքոնյան ռազմաուսումնական վարժարանը կգործի նույն վայրում մինչև չտրամադրվի ավելի լավ պայմաններով տարածք՝ ռազմակրթական գործընթացի համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը՝ փոխանցելով Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դիրքորոշումը Մոնթե Մելքոնյան ռազմաուսումնական վարժարանի նպատակահարմարության շուրջ վերջին շրջանում ընթացող խմորումների վերաբերյալ։
«Եթե շենքը հանձնում ենք, պետք է ունենանք ավելի լավ պայմաններ, մինչ այդ դասերը կշարունակվեն»,– ասաց Ա. Հովհաննիսյանը։
Նշենք, որ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ այս պահին կան քննարկումներ՝ կապված վարժարանի՝ ներկայիս համալիրի փոխարեն ռազմամարզական ուղղվածությանն առավել հարմարեցված եւ, ծախսային առումով, առավել ընկալելի կառույց տեղափոխելու շուրջ. «Ընդ որում, հանրապետության վարչապետի հետ մենք ունենք լիարժեք փոխհամաձայնություն այն հարցում, որ եթե վարժարանի տեղակայման վայրը փոխվի, ապա նոր համալիրը պետք է ունենա հնարավոր լավագույն պայմանները: Վարժարանը շարունակելու է գործել՝ մատուցելով որակյալ կրթություն եւ դարբնոց հանդիսանալով մեր բանակի ապագա սպաների համար: Ուզում եմ բոլորին, և մասնավորապես վարժարանի սաներին ու նրանց ծնողներին վստահեցնել, որ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների »,-նշել է նախարարը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանի ցուցմունքները հրապարակելու համար «Ժողովուրդ» օրաթերթի դեմ քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված հոդվածի հի...
Ինչ նոր աղմկահարույց որոշում է պատրաստում քաղաքապետ Հայկ Մարությանը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. Մինչ սրճարանների քանդման գործընթացն ավարտին կհասնի, քաղաքապետարանում՝ Մարությանի հրահանգով հաջո...
Տեսախցիկներով «զինվել են» նաև մարզային տրանսպորտային միջոցները. «Ժողովուրդ»
«Պարզվում է՝ տեսախցիկներով «զինվել են» ոչ միայն Երևանում գործող ավտոբուսները, այլև մարզային տրանսպորտային միջոցները: «ժո...
Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Մարտի 17-18-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 19-21-ը սպասվում է առանց տեղում...