Այլ
Ինչ նոր աղմկահարույց որոշում է պատրաստում քաղաքապետ Հայկ Մարությանը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. Մինչ սրճարանների քանդման գործընթացն ավարտին կհասնի, քաղաքապետարանում՝ Մարությանի հրահանգով հաջորդ դժվարամարս գործողության սցենարն է մշակվում: Քաղաքապետարանի 168.am-ի աղբյուրի…
«168 ժամ» թերթը գրում է. Մինչ սրճարանների քանդման գործընթացն ավարտին կհասնի, քաղաքապետարանում՝ Մարությանի հրահանգով հաջորդ դժվարամարս գործողության սցենարն է մշակվում:
Քաղաքապետարանի 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Իրավաբանական վարչությունում մասնագետները լծված են շինթույլտվությունների փաստաթղթերը ուսումնասիրելու գործին, իրավական հիմքեր են պատրաստվում՝ սկսելու մանսարդների քանդման աշխատանքները: Սա էլ պակաս աղմկահարույց որոշում չէ, ու որքան էլ դրանց կառուցման հիմքերը թղթաբանության մեջ իրավաբանորեն ամուր լինեն, ասում են, ինչ-ինչ դեպքերում, միեւնույն է, քանդման որոշումն անխուսափելի է լինելու:
Քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է ոչ ուշ՝ քան մայիսին, արձակել համապատասխան որոշումը ու սկսել շենքերի կտուրներում ներկառուցված մանսարդների (ձեղնահարկերի) սրբագրումները:
Առայժմ գույքագրված են հիմնականում՝ գլխավոր պողոտաների ու կենտրոնական փողոցների բնակելի շենքերի տանիքների հաշվին կառուցված ձեղնահարկերը: Վերանայվելու են հատկապես այն շինթույլտվությունների հիմքերը, որոնցով շենքի ծավալն ավելացնելու խնդիր է լուծվել:
Այսինքն, այն դեպքերը, երբ ներկառուցված ձեղնահարկերը չեն ծառայում ընտանիքների համար՝ որպես առանձին կացարաններ, այլ՝ իրականում լրացուցիչ բնակելի մակերեսի հնարավորություն են տվել:
Շենքերի ֆասադները վերականգնելու գործն անաղմուկ հաջողելուց հետո քաղաքապետի հաջորդ գործողությունն ավտոտնակների զբաղեցրած տարածքներն ազատագրելուն է ուղղված լինելու:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանի ցուցմունքները հրապարակելու համար «Ժողովուրդ» օրաթերթի դեմ քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված հոդվածի հի...
Տեսախցիկներով «զինվել են» նաև մարզային տրանսպորտային միջոցները. «Ժողովուրդ»
«Պարզվում է՝ տեսախցիկներով «զինվել են» ոչ միայն Երևանում գործող ավտոբուսները, այլև մարզային տրանսպորտային միջոցները: «ժո...
Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Մարտի 17-18-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 19-21-ը սպասվում է առանց տեղում...
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման մասին օրենքը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 15-ին ստորագրել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների...