Հասարակություն
Աշտարակի բնակիչը Երևանում մոտոցիկլով վթարի է ենթարկվել. shamshyan com
Այսօր՝ մարտի 16-ին, մոտոցիկլավարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:40-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի բնակիչ, Կուլատիտիկի փողոցի բնակիչ, 30-ամյա Սարգիս Թամրազյանը իր վարած Hayasa մակնիշի AA 919 համարանիշի մոտոցիկլով Աթենքի փողոցում, «Հրազդան» տոնավաճառի հարևանությամբ բախվել է մայթեզրի բազալտե քարերին և կողաշրջվել:
Ինչպես տեղեկացնում է shamshyan. com-ը, վթարի հետևանքով մոտոցիկլավար Ս. Թամրազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ` ոստիկանների ու Սամվել Կարապետյանի աջակիցների միջև
Նոր մանրամասներ` «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մեղադրանքների վերաբերյալ
Հայտնի է՝ ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ աշխարհում
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
5.0