ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Եկել, ներխուժել ենք այստեղ, կատարում ենք մեր գործը․ Կենտրոնի թաղապետ
«Սպասեք մեկ ամիս ու կտեսնեք` էս ամառ ինչ ֆանտաստիկ տեղ է դառնալու Օպերայի տարածքը»,-այսօր՝ մարտի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց ապամոնտաժվող սրճարանների տարածք այցելած Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ ընդգծելով․«Եկել, ներխուժել ենք այստեղ, կատարում ենք մեր գործը»։
Լրագրողները հետաքրքրվեցին երեկվա միջադեպից, երբ ոստիկանը բռնություն էր կիրառել քաղաքացու նկատմամբ և նրա լիազորությունները դադարեցվել էին:
«Շատ ափսոսում եմ, շատ ցավում եմ: Իսկ գիտե՞ք, որ ոստիկանությունը խուլիգանության հոդվածով նյութեր է նախապատրաստում, այսինքն` եղել է երկկողմանի: Ոստիկանը կատարել է իր պարտականությունը, բայց մարդ ենք, չէ՞: Տնավարի զրույց չստացվի, բայց բոլորը ինձ գրում էին «ապրես, ո՞նց էդքան դիմացաք», «թաղապետին համբերություն», բայց ես էլ եմ մարդ, հասկանո՞ւմ եք»,- ասաց պարոն Սողոմոնյանը՝ հավելելով, որ ստոր և սրիկա բաներ ենլսել այս օրերին իրենց հասցեին։