Հասարակություն
Սրճարանների ապամոնտաժման դեմ ակցիա անող ցուցարարներից 2-ի դեպքով նյութեր են նախապատրաստվում, Թերթ
Օպերային հարակից տարածքների սրճարանների դեմ բողոքի ակցիայի մասնակից 19 քաղաքացիներից ոստիկանություն բերման ենթարկվածների 17-ի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել, երկուսի դեպքում նյութեր են նախապատրաստվում:
Tert. am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում 2 դեպքով նախապատրաստվում են նյութեր գույքը դիտավորությամբ վնասելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանը վերսկսել էր Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը: Այդ սրճարանների աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել, փակել էին Մաշտոցի պողոտան, ոստիկանության և ցուցարարների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Հրաժարվում են աշխատել Արսեն Թորոսյանի հետ. ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաստ
Ավելին Հասարակություն բաժնից
Նոր մանրամասներ` «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մեղադրանքների վերաբերյալ
Հայտնի է՝ ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ աշխարհում
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
5.0