Քաղաքականություն
Կարեն Կարապետյանը Ռուսաստանում նոր պաշտոն կստանա
ՌԴ կառավարությունը հաստատել է 7 թեկնածուից կազմված ցանկը՝ Зарубежнефть ընկերության տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվելու համար: Այս մասին հայտնում է Tert. am-ը՝ հղում տալով ТАСС լրատվական…
ՌԴ կառավարությունը հաստատել է 7 թեկնածուից կազմված ցանկը՝ Зарубежнефть ընկերության տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվելու համար:
Այս մասին հայտնում է Tert. am-ը՝ հղում տալով ТАСС լրատվական գործակալությունը։ Նրանք բոլորն ընդգրկված են խորհրդի գործող կազմում: Տնօրենների խորհրդի կազմում առաջադրվել են ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ՌԴ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Տեկսլերը, տնօրենների խորհրդի գործող նախագահ Եվգենի Մուրովը, էներգետիկայի նախարարության վարչության տնօրեն Ալեքսանդր Գլադլովը, Зарубежнефть-ի ղեկավար Սերգեյ Կուդրյաշովը, տրանսպորտի նախկին նախարար Մաքսիմ Սոկոլովը և Ռուսական էներգետիկ գործակալության ղեկավար Անատոլի Տիխոնովը:
Зарубежнефть ընկերությունը դիվերսիֆիկացված նավթագազային հոլդինգ է, որի միակ բաժնետերը Ռուսաստանի Դաշնությունն է: Ռուսաստանում հոլդինգին է պատկանում երկրաբանական հետազոտությունների, ածխաջրածնի արդյունահանման 13 արտոնագիր: Բացի դրանից, ընկերությունն արդյունահանման աշխատանքներ է իրականացնում Վիետնամում:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Մարտի 1-ի գործին վերաբերող հարցին նշեց....
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Այո, տեղեկություններ ունեմ, բայց ես ոչ կհաստատեմ Շիրխանյանի խոսքերը, ոչ կհերքեմ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կենտրոնական բանկից պարզաբանում են, թե ինչու է 6000 %-ով ավելանում գրավատների պետական տուրքըԿենտրոնական բանկից պարզաբանում են` ինչու է նախատեսվում 6000 %-ով ավելացնել գրավատների պետական տուրքը
Արդեն մի քանի ժամ է Կառավարության շենքի դիմաց հավաքվել են գրավատան, տարադրամի փոխանակման կետերի ներկայացուցիչները, դժգոհ...