Անունս ինչո՞ւ եք արծարծում․100 հատ փեսա ունեմ
«Գնացեք՝ դատաիրավական համակարգին հարցրեք, ամեն ինչ պարզ կլինի ձեզ համար։ Ղուկասյան Վարդանի անունն ինչո՞ւ եք հոլովում, ես 100 հատ փեսա ունեմ, հիմա էս քաղաքում մեր բարեկամներն էնքան շատ են, որ ամեն ինչում իմ անունը պիտի հոլովե՞ք։ Յուրաքանչյուր չափահաս մարդ իր տեղն է պատասխանատու, իմ անունն ինչո՞ւ եք արծարծում։ Երկիրը կանգնած է պատերազմի առջեւ, ընկել եք ինչերի հետեւից»,– այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝անդրադառնալով մամուլի լուրերին, թե Գյումրիում օրերս տեղի ունեցած դանակահարության գործով կասկածյալն իր փեսան է՝ Հովհաննեսը։

Քաղաքականություն

Պատահարներ