Հասարակություն
Եթովպիայում կործանված ինքնաթիռում ՄԱԿ-ի 21 աշխատակից է եղել
Եթովպիայից Քենիա չվերթ իրականացնելիս կործանված ինքնաթիռում գտնվել է ՄԱԿ-ի 21 աշխատակից ոչ թե 22: Այս մասին գրում է РИА Новости-նՙ հղում կատարելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին:
«Մենք ունեինք տարբեր տեսակի տեղեկատվություն, բայց մեզ հայտարարեցին, որ ինքնաթիռի կործանման հետևանքով տարբեր գերատեսչություններից ՄԱԿ-ի 21 անդամ է զոհվել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Եթովպիայի իշխանությունները, ի հիշատակ Ethiopian Airlines ավիաընկերության ինքնաթիռի զոհերի, մարտի 11-ը հայտարարել են սգո օր։ Boeing 737 ինքնաթիռում գտնված բոլոր անձինքՙ 157 մարդ, որից 149-ը՝ ուղևորներ, զոհվել են։ Նրանց թվում եղել են 3 ռուս զբոսաշրջիկներ։ Ուղևորներից 32-ը եղել են Քենիայի, 18-ը՝ Կանադայի, 9-ը՝ Եթովպիայի, 6-ը Եգիպտոսի, 5-ը՝ Նիդերլանդների քաղաքացիներ։ Հաղորդվում է նաև սիցիլիացի նախարարի զոհվելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ` ոստիկանների ու Սամվել Կարապետյանի աջակիցների միջև
Նոր մանրամասներ` «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մեղադրանքների վերաբերյալ
Հայտնի է՝ ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ աշխարհում
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
5.0