Պատահարներ
Այս տարվա հունվարին ավտովթարներն ավելացել են 7,6 տոկոսով. վիճակագրական կոմիտե
2019 թվականի հունվարին Հայաստանում գրանցվել է 299 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը նախորդ տարվա հունվարի համեմատ ավել է 7,6 տոկոսով, իսկ 2018-ի դեկտեմբերի համեմատ այդ ցուցանիշը նվազել է շուրջ մեկ…
2019 թվականի հունվարին Հայաստանում գրանցվել է 299 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը նախորդ տարվա հունվարի համեմատ ավել է 7,6 տոկոսով, իսկ 2018-ի դեկտեմբերի համեմատ այդ ցուցանիշը նվազել է շուրջ մեկ երրորդով:
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, թեեւ հունվարին ավտովթարների թիվն աճել է, սակայն մահվան ելքով ավտովթարների թիվը կտրուկ անկում է գրանցել: Այսպես, 2019-ի հունվարին ավտովթարներից մահացել է 21 մարդ, ինչը 43,2 տոկոսով պակաս է 2018-ի հունվարի ցուցանիշից:
Փոխարենը 17 տոկոսով աճել է ավտովթարներից վիրավորների թիվը՝ կազմելով 468 մարդ:
Ավտովթարներից զոհերի թիվը նվազել է նաեւ 2018 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 38,2 տոկոսով, իսկ վիրավորների թիվը նվազել է 15,8 տոկոսով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում տղամարդիկ 60 վայրկյանում 60 միլիոն ռուբլու տեր են դարձել
Ռուսաստանի Օմսկ քաղաքում, երկու տղամարդ օրը ցերեկով թալանել են սուպերմարկետի մոտ գտնվող բանկոմատ: Այս մասին տեղեկանում ե...
«Էլիպսի Գուգոն» խուճապի է մատնվել. ծպտյալ փորձում է հաշվերհարդար տեսնել բողոքողներից. shamshyan.com
Արդեն մի քանի օր է, «Էլիպս» և «Սեքյուրիթի դրիմ» ընկերության ներկայացուցիչներ Ալեքսան և Գուրգեն Զաքարյան եղբայրները ընկեր...
Սպառնացել է հրապարակել աղջկա մերկ, գրկախառնված նկարներն ու պարբերաբար գումար շորթել
Աշտարակ քաղաքի բնակիչը շանտաժի է ենթարկել իր հետ սեռական հարաբերություն ունեցած աղջկան ու գումար պահանջել: «Փաստինֆո»-ի...
Քաղաքապետարանի մուտքի մոտ Niva-ով բարձրացած քաղաքացին հոգեբուժարան է տեղափոխվել
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Սիրականյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0