Զարմանալի համառ են. Արծրուն Հովհաննիսյան
Զարմանալի համառ են բանակի թափանցիկության համար միջազգային դրամաշնորհների ՄՍԽՈՂՆԵՐԸ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով. 《Հիմա էլ մեկը մեկին խոսացնում, գնահատական են տալիս ու ոգևորում են։ Երեկ փաստերով հիմնավորեցի, որ ոչ մի զոհ չի պահվել ու չի կարող պահվել։ Հայտարարությամբ հանդես եկավ նաև դատախազությունը, որտեղ մանրամասն ներկայացրեց ամեն ինչ։ Դուք ոչ մի փաստ այդպես էլ չբերեցիք, որ պետական կառույցները ինչ որ բան թաքցրել են։ Ի դեպ պետական տարբեր կառույցներ այս հարցում միասնական են գործում, քնչական մարմնի և դատախազության հայտնելը ևս թափանցիկություն է նշանակում։ Հիմա էլ չեք հասկանում թե ինչ ասել է ծառայության հետ կապ չունեցող մահ։ Չեմ զարգանում, որ չեք հասկանում, բայց ներկայացնեմ. Զինծառայողները անձնական կյանք էլ ունեն, որը կապ չունի ծառայության հետ։ Կրկնում եմ, հեռու մնացեք զոհերի շահարկումից》։

Քաղաքականություն