ՏԵՍԱՆՅՈՒԹ.Կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն. Լենա Նազարյան
Այսօր Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, նշելով. «Ինձ դիմել է դասակի հրամանատար, որը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, միայնակ է խնամում, ցանկանում է վերադառնալ աշխատանքի: Նա ապրում է Մեծամորում, բայց աշխատավայրը գտնվում է Լուսակերտում: Դուք նրան առաջարկել եք զորամասին մոտ բնակարան, բայց խնդիրն այն է, որ գտնվելով ներկայիս բնակարանից հեռու՝ չի կարող համատեղել երեխայի խնամքն ու աշխատանքը, քանի որ օգնող չունի: Նա միայնակ մայր է: Եթե կան կին աշխատակիցներ, ապա նաեւ՝ երեխաներ: Պետությունն ի՞նչ է նախատեսում այս ուղղությամբ»:
Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Կանեմ ամեն ինչ, որպեսզի հարցին լուծում տրվի: Ըստ երեւույթին, ծառայության վայրի՝ զորամասի տեղափոխություն է եղել, որից առաջացել է այդ խնդիրը»:
Մանրամասները` armtimes. com-ի տեսանյութում