ՏԵՍԱՆՅՈՒԹ.Գերանդին չենք առնելու և «հնձելու» պետական կառավարման համակարգը.վարչապետ
«Գերանդին չենք առնելու և «հնձելու» պետական կառավարման համակարգը: Եթե պարզվի, որ արդյունք չստեղծող մարդիկ կան, նրանցից պետք է ազատել: Կրճատումները կլինեն նվազագույն չափի»,- այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով՝ նախարարություններում սպասվող կրճատումներին: Փաշինյանն ասաց, որ չկրկնվող օղակներից մարդիկ չեն կրճատվի, յուրաքանչյուրը, բոլորը՝ առանց բացառության, շանս կստանան՝ ապացուցելու, որ նոր պայմաններում պատրաստ են և կարող են նոր չափանիշներով աշխատել: Կառավարության ղեկավարը նաև ուշադրություն հրավիրեց այսօր եղած իրավիճակին, նշեց՝ երբեք խնդիր չեն դրել և չեն դնելու՝ ռեպրեսիոն ճանապարհով գնալ: Նա ասաց՝ այսօր պետական կառավարման համակարգում մարդիկ կան, ովքեր ոչ մի բանով չեն զբաղվում, սպասում են Mulberry-ով հետաքրքիր բան շրջանառվի, իրենց հանրապետական ղեկավարներին ուղարկեն: Մանրամասները` Tert. am-ի տեսանյութում.

Քաղաքականություն