Ալեքսիս Օհանյանը, Google-ի, Amazon-ի, Facebook-ի ղեկավարները կայցելեն Հայաստան
Հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին կմասնակցեն Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, Acer-ի հիմնադիր Սթեն Շին: WCIT 2019-ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը»։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Համաժողովին մասնակցության բանավոր համաձայնություններ են ստացվել Amazon-ի, Google-ի, Facebook-ի ղեկավարներից: Համաժողովը Հայաստանում անցկացնելու մասին որոշումը կայացվել է 2015 թվականին, Հայաստանի ՏՏ ձեռնարկությունների միության եւ Էլեկտրակապի միջազգային միության (ITU) միջև։

Քաղաքականություն