Հասարակություն
Լսել է, որ երեխան ձայներ է արձակում, հետո տեսել է, որ աղջնակը փսխում է. նոր մանրամասներ
Մարտի 4–ի գիշերը «Արաբկիր» ԲԿ–ում մահացած 3–ամյա աղջնակը, իմ տեղեկություններով, նախկինում որևէ հիվանդությամբ չի տառապել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է Երևանի թիվ 153 մանկապարտեզի տնօրեն Մարիաննա Գրիգորյանը։
Նշենք, որ աղջնակը հիվանդանոց էր տեղափոխվել հենց այս մանկապարտեզից։
Լրատվամիջոցը հայտնում է` Մարիաննա Գրիգորյանը նշել, որ երեխան իրենց մոտ էր հաճախում սեպտեմբերից, ընդգրկված էր փոքրերի խմբում։
«Երեխայից որևէ տրտունջ չենք լսել, նա ոչ հիվանդացել է, ոչ էլ վատ զգացել։ Շատ առույգ երեխա էր, շարժուն։ Մարտի 4–ին դաստիարակը սովորականի պես տարել՝ երեխաներին պառկեցրել էր անկողնում և ընթացքում հետևել նրանց։ 15 րոպե քնելուց հետո լսել է, որ երեխան ձայներ է արձակում, հետո շրջվել՝ տեսել է, որ աղջնակը փսխում է, երեխային շրջում են, տեսնում, որ թույլ է։ Տեղում բուժքույրն առաջին օգնություն ցույց տվեց, հետո զանգահարեցինք ծնողներին»,– պատմել է մանկապարտեզի տնօրենը։
Հիշեցնենք, որ մարտի 4–ին, ժամը 15։20–ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Լեփսուսի փողոցի մանկապարտեզից սրտի կանգով 2015թ. ծնված երեխա է ընդունվել Արաբկիր ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունք։ Ժամը 23։30–ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ երեխան մահացել է։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձանքնություն, դեպքի հանգամանքները պարզվում են, քննություն է ընթանում։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
4-ից 5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը. Թանկանալու են թռչնամիսը, ալյուրը, ձեթը, ոսկե և ադամանդե զարդերը
«Արաբկիր» ԲԿ տեղափոխված 3–ամյա աղջնակը մահացել է
Ավելին Հասարակություն բաժնից
Նոր մանրամասներ` «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մեղադրանքների վերաբերյալ
Հայտնի է՝ ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ աշխարհում
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
5.0