Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թումո»-ում ուսումնավարժությամբ մեկնարկեցին ՔՊ միջազգային օրվան նվիրված միջոցառումները
Մարտի 1-ից 6-ը ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը իրականացնում է քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք: Գործընթացը մեկնարկեց այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների…
Մարտի 1-ից 6-ը ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը իրականացնում է քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք:
Գործընթացը մեկնարկեց այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Ուսումնավարժության նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ինչպես նաև կատարելագործել գործնական հմտությունները, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում:
Ուսումնավարժությանը մասնակցում էին ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման, Քաղաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, ԱԻՆ ‹‹Աղետների բժշկության կենտրոն›› ՊՈԱԿ-ի պարամեդիկների խմբերը, ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ փրկարարական հաշվարկ, ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Աջափնյակ բաժնի թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, թիվ 8 ՀՓՋ-ի մարտական հաշվարկները, Հատուկ հրշեջ ջոկատի և Կենտրոն բաժնի թիվ 1 ՀՓՋ-ի առաջին օգնության հաշվարկները, ինչպես նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կազմավորումները և 10 նմանակողներ:
Ուսումնավարժությանը ներգրավված էին նաև «Շտապ բուժօգնության» 2 բրիգադ, Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից և ճանապարհային ոստիկանությունից մեկական կարգախումբ, ինչպես նաև «Երևան գազ»-ի, «ՀԷՑ» և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ների վթարային խմբերը:
Ուսումնավարժության պլանի համաձայն՝ հակառակորդը կրկին անգամ խախտել է հրադադարը և տարբեր տրամաչափի զենքերից սկսել է գնդակոծել ՀՀ սահմանամերձ գյուղերը: Մարտի 1-ին ժամը 12:00-ին Պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության օպերատիվ հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ երկրի օդային սահմանը հատել են հակառակորդի 4 ռմբակոծիչ ինքնաթիռ: Հնարավոր է նաև օդային հարձակում Երևան քաղաքի վրա:
Ըստ սցենարի՝ թշնամու օդուժի կողմից ռմբակոծվել է նաև «Թումո»-ի շենքը, ինչի հետևանքով շենքը ստացել է զգալի վնասներ կան փլուզումներ, վիրավորներ, առաջացել է հրդեհ՝ մոտավորապես 300 մ2 մակերեսով: Առկա է հրդեհի տարածման ու ծխապատման վտանգ:
«Թումո» կենտրոնի ազդարարման համակարգի «Օդային տագնապ» ազդանշանից հետո Կենտրոնի անվտանգության պետը կազմակերպում է շենքի 700 աշխատակիցների պատսպարումը առաջին հարկում, իսկ «Օդային տագնապի ավարտ» ազդանշանից հետո քաղաքացիական պաշտպանության շտաբի պետը տնօրենի հրամանով կազմակերպում է աշխատակիցների և այցելուների տարհանումը անվտանգ վայր:
Ապա «Թումո» կենտրոնի տնօրենը ահազանգում է 911 ծառայություն:
Մինչ փրկարարական ուժերի ժամանումը կենտրոնի կազմավորումների ուժերով իրականացվում են ընդհանուր հետախուզության, հրդեհաշիջման, փրկարարական և աոաջին օգնության ցուցաբերման միջոցառումներ: Մասնաշենքի անվտանգության աշխատակիցները, իրենց հերթին իրականացնում են շենքի հոսանքի, գազի և ջրի վթարային անջատումներ, նյութական արժեքների ու անհրաժեշտ փաստաթղթերի դուրսբերում:
Ապա, ըստ պլանի, դեպքի վայր են ժամանում ԱԻՆ ստորաբաժանումերը, որոնք, նախևառաջ, իրանացնում են բացազատում ու հետախուզություն:
Ստեղծվում է փրկարարական աշխատանքների ղեկավարման օպերատիվ շտաբ:
Դեպքի վայր են ժամանում Երևան քաղաքի հերթապահ ծառայությունների օպերատիվ խմբերն ու ստորաբաժանումները: Ճանապարհային ոստիկանության հաշվարկը իր հերթին իրականացնում է տարածքի արգելափակում և երթևեկության սահմանափակում:
Վթարային ծառայությունների վթարային խմբերը իրականացնում են շենքի վթարված կոմունալ էներգետիկ համակարգերի վերականգնման աշխատանքներ:
Հրշեջ փրկարարների կողմից իրականացվում են հրդեհաշիջում ու հրդեհի տարածման կանխարգելում, ինչպես նաև շենքի արգելափակված քաղաքացիների, այդ թվում՝ տուժածների տարհանում՝ ավտոսանդուղքի, ալպինիստական պարանների և պատգարակի կիրառմամբ:
Պարամեդիկների խումբը տուժածներին ցուցաբերում է առաջին բուժօգնություն, ինչից հետո Շտապ օգնության բրիգադները նրանց տեղափոխում են մասնագիտացված բժշկական հաստատություններ:
Ուսումնավարժանքի ընթացքում փրկարարները նաև օգնություն ցուցաբերեցին պայմանական ռմբակոծության հետևանքով փլուզված մասնաշենքի փլատակների տակ հայտնված անձանց, ինչպես նաև փրկարարական, մեխանիկական և հիդրավլիկ հատուկ գործիքների միջոցով փլատակների տակ հայտնված մեքենայից դուրս բերեցին արգելափակված քաղաքացուն:
Միջոցառման ավարտին Երևան քաղաքի փրկարարական վարչություն պետ, փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց վարժանքի մասնակիցներին՝ շնորհավորելով քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Միջոցառումները կշարունակվեն այսօր՝ «Այ-Դի» բանկի գլխամասային գրասենյակում կայանալիք ուսումնավարժությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Դիմակավորված մտել է փոստ, գողացել է 2000 դրամ և դիմել փախուստի. մանրամասներ
Կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Այսօր՝ մարտի 1-ին, ժամը 18:00-ի սահմաններում գլխարկով բաճկոնով քաղաքացին մտել է Սեբաստ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եկատերինբուրգի բնակիչը ցած է ընել 9 հարկանի շենքից
Եկատերինբուրգի բնակիչը դուրս է եկել 9 հարկանի շենքի պատուհաններից և կախվել այդ բարձրության վրա: Այս մասին հայտնում է НТВ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Խոշոր վթար. բախվել են Գյումրի-Երևան մարդատար նոր էլեկտրագնացքն ու Ford-ը
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այսօր՝ մարտի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Հարմար թեկանծու էր. հետևեցինք, զենքը քաշեցինը վրեն ու դրամապանակը առանք
Փետրվարի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում ստա...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0