Ադրբեջանը Արթուր Վանեցյանի ելույթի մասով մտադիր է բողոք ներկայացնել 
Հայաստանն է պատասխանատվություն կրում նման «սադրիչ հայտարարությունների հնարավոր բացասական հետևանքների համար: Թրենդ գործակալության փոխանցմամբ` այս մասին ասվում է Ադրբեջամի ԱԳՆ_ի հայտարարության մեջ, որտեղ վերջիններս անդրադարձել են ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի Արցախում ունեցած ելույթին։ «Արթուր Վանեցյանի հայտարարությունը վկայում է տարածքների օկուպացմանն անմիջական մասնակցության մասին»,- իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան: Գործակալության փոխանցմամբ` որ Ադրբեջանն այս հարցով դիմելու է ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կազմակերպությունների: Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանն Արցախ կատարած այցի շրջանակներում հայտարարել էր, որ «ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, և մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»:

Պատահարներ