ՀՔԾ-ն չի մեկնաբանում Օսիպյանի հարցաքննության մասին լուրերը
Հատուկ Քննչական ծառայությունը չի մեկնաբանում Մարտի 1-ի գործով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հարցաքննության մասին լուրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: «Հարցաքննությունների մասին լուրերը չենք մեկնաբանում»,- ասաց Օհանջանյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հարցաքննվել է 2008թ. մարտի 1-ի գործով:

Պատահարներ