Պատահարներ
Տաքսին բախվել է «Սանիթեք»-ի աղբատարին. կան տուժածներ
Փետրվարի 27-ին, ժամը 03:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը…
Փետրվարի 27-ին, ժամը 03:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ջրվեժ տաքսի ծառայությանը պատկանող «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած Սանիթեք ՍՊԸ-ին պատկանող «Volvo» մակնիշի աղբատար ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Մ.):
Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել աղբատարի ուղևոր (աշխատակից) Ա. Մ.-ին (1987 թ.) և Ս. Բ.-ին (1958 թ.), ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են «Lada» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը:
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Սանկտ Պետերբուրգում BMW X6-ը Նեւսկի պողոտայում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ վրաերթի ենթարկել մայթին քայլող հետիոտներ...
Սահմռկեցուցիչ ավտովթար-վրաերթ Երևանում. 2 եղբայրներից մեկի ոտքերը ամպուտացվել են
սահմռկեցուցիչ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այսօր` ժամը 03։55-ի սահմաններում, Ռուբինյանց փողոցում դեռևս չբացահայտված...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն Կահիրեի կայարանում. մարդիկ են այրվում
Համացանցում նոր տեսանյութ է հայտնվել Կահիրեի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունից: Նշենք, որ նախնական տվյալնե...
Երեխան դուրս է եկել տնից` դպրոց գնալու նպատակով ու կորել. մանրամասներ
Ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակիչ, 2005 թվականին ծնված Անժելա Վարդևանյ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0