Պատահարներ
Խոստացել է զորամասում աշխատանքի տեղավորել, հափշտակել է 15 հազար դոլար
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքի բնակչի կողմից առանձնապես խոշո�…
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքի բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Էջմիածին քաղաքի բնակիչը՝ ծնված 1963 թվականին, Շիրակի մարզում բնակվող իր ծանոթից տեղեկանալով, որ վերջինիս երկու որդիները և ազգականներից երեքը ցանկանում են աշխատանքի տեղավորվել, մտադրվել է խարդախությամբ հափշտակել նրանց՝ առանձնապես խոշոր չափերի գույքը:
Մասնավորապես՝ 56-ամյա տղամարդը, խեղաթյուրելով իրականությունը, խոստացել է օգնել՝ առաջարկելով նրանց աշխատանքի տեղավորել Գյումրիում տեղակայված ռուսական զորամասերից մեկում:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ աշխատանքի տեղավորելու համար պետական վճարումներ կատարելու պատրվակով յուրաքանչյուրից նա պահանջել է 3 000 ԱՄՆ դոլար գումար:
Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի բնակիչը և վերջինիս երեք ազգականները 2014թ. ապրիլին 56-ամյա տղամարդուն են տվել ընդհանուր 15 000 ԱՄՆ դոլար:
Ըստ պայմանավորվածության՝ վերջինս պետք է փոխանցեր կատարված վճարումները հավաստող կտրոնները, սակայն գումարն ստանալուց հետո նա, հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 15 000 ԱՄՆ դոլար գումարը, մեկնել է երկրից: Նախաքննության ընթացքում 56-ամյա տղամարդը վերադարձրել է խարդախությամբ հափշտակված գումարները և ներկայացել վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1963թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավ։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Սանկտ Պետերբուրգում BMW X6-ը Նեւսկի պողոտայում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ վրաերթի ենթարկել մայթին քայլող հետիոտներ...
Սահմռկեցուցիչ ավտովթար-վրաերթ Երևանում. 2 եղբայրներից մեկի ոտքերը ամպուտացվել են
սահմռկեցուցիչ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այսօր` ժամը 03։55-ի սահմաններում, Ռուբինյանց փողոցում դեռևս չբացահայտված...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն Կահիրեի կայարանում. մարդիկ են այրվում
Համացանցում նոր տեսանյութ է հայտնվել Կահիրեի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունից: Նշենք, որ նախնական տվյալնե...
Ջրվեժում սպանված երիտասարդը հանցավոր աշխարհում հայտնի «Հունաստանի Կարենն» է. news.am
Փետրվարի 24–ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում սպանված 29–ամյա Կարեն Խնուսյանը հանցավոր աշխարհում հայտնի էր որպես «Հունաստա...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0