Պատահարներ
Ողերգական դեպք Լոռիում. Տան տանիքում հայտնաբերվել է տանտիրուհու կախված դին
Այսօր՝ փետրվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա փողոցի 23 տան տանիքում դի կա կախված…
Այսօր՝ փետրվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա փողոցի 23 տան տանիքում դի կա կախված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տան տանիքում հայտնաբերել են տանտիրուհու՝ 81-ամյա Ֆրիդա Մուրադյանի դին՝ տանիքի փայտյա հենակից կախված վիճակում:
Դեպքի վայր ժամանած դատաբժշկի նախնական եզրակացությամբ` դիակի արտաքին զննությամբ, պարանոցին հայտնաբերվել է ճմլման ակոսի հետք, մարմնական այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Սանկտ Պետերբուրգում BMW X6-ը Նեւսկի պողոտայում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ վրաերթի ենթարկել մայթին քայլող հետիոտներ...
Ողբերգական դեպք Երևանում. Տանը 9-ամյա երեխա է մահացել
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով, այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում, «Սբ. Աստվա...
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
«Շշի Մելոյին» պատկանող գործարանում հրդեհ է բռնկվել. Շամշյան
SHAMSHYAN. com-ի տեղեկություներով, ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0