Պատահարներ
Դանակահարություն Երևանում. Տուժածն ու դանակահարողը նախկին դատապարտյալներ են
Այսօր՝ փետրվարի 23-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է մեղայականով ներկայացել Երեւանի բնակիչ 28-ամյա Խաչատուր Խ.-ն: Shamshyan. com-ի փոխանցմամբ, այսօր գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում…
Այսօր՝ փետրվարի 23-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է մեղայականով ներկայացել Երեւանի բնակիչ 28-ամյա Խաչատուր Խ.-ն:
Shamshyan. com-ի փոխանցմամբ, այսօր գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք արյունահոսությամբ» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Երեւանի բնակիչ 20-ամյա Ռուբեն Ն.-ն է, ով Արաբկիր վարչական շրջանի բնակիչ է, եւ հիվանդանոց է տեղափոխվել Փափազյան փողոցից:
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության ծառայողները պարզել էին, որ նրան սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Խաչատուր Խ,-ն:
Աղբյուրի տեղեկություններով, քիչ առաջ վերջինս ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների կողմից տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Դանակահարվածն ու դանակահարողը նախկինում եղել են դատապարտված:
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Սանկտ Պետերբուրգում BMW X6-ը Նեւսկի պողոտայում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ վրաերթի ենթարկել մայթին քայլող հետիոտներ...
Ողբերգական դեպք Երևանում. Տանը 9-ամյա երեխա է մահացել
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով, այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում, «Սբ. Աստվա...
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
«Շշի Մելոյին» պատկանող գործարանում հրդեհ է բռնկվել. Շամշյան
SHAMSHYAN. com-ի տեղեկություներով, ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0