ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պետությունից ֆինանսավորվող պարապ օղակներին դաժանորեն վերացնել․ վարչապետ
Այսօր Կառավարությունում տեղի է ունեցել ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ: Նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Մենք պետք է կարողանանք շատ լուրջ փոփոխությունների և արդյունքների հասնել, սրա համար անհրաժեշտ է և իրականացնել կառուցվածքային փոփոխություններ, և գտնել հնարավորություններ, որ ոլորտի ֆինանսավորումը էականորեն մեծանա: Եվ ըստ էության, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար պետք է իրականացնել հետևյալը՝ մեր գիտական պոտենցիալի, մասնավոր ներդրումների և պետական կառավարման համակարգի շատ հստակ աշխատող մեխանիզմ է անհրաժեշտ լինելու: Առաջիկայում այս հարցը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում։ Պետք է մտածենք ռեսուրսների զարգացման մասին ու անողոք լինենք ինքներս մեր նկատմամբ, պետք է գնանք լուրջ լուծումների, որպեսզի համոզվենք, որ պետական ֆինանսավորում ստացող որևէ օղակ չկա, որը պարապ նստած է: Պարապ օղակները ծայրահեղ դաժանությամբ վերացնելը մեր կարևոր խնդիրն է՝ անկախ նրանից՝ որ ոլորտին է վերաբերում, առավել ևս՝ ռազմարդյունաբերությանը»։

Պատահարներ