Պատահարներ
Տաշիր քաղաքում բախվել են Mercedes-ն ու Mitsubishi-ն. Լենինի փողոցի 4 բնակիչ տեղափոխվել է հիվանդանոցՏաշիր քաղաքում բախվել են Mercedes-ն ու Mitsubishi-ն. 4 բնակիչ տեղափոխվել է հիվանդանոց
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Երեկ՝ փետրվարի 21-ին, ժամը 20։30-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Տաշիրի բնակիչներ՝ 42-ամյա Հրայր Մուրադյանի վարած Mirsubishi IO…
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Երեկ՝ փետրվարի 21-ին, ժամը 20։30-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Տաշիրի բնակիչներ՝ 42-ամյա Հրայր Մուրադյանի վարած Mirsubishi IO մակնիշի 34 OV 504 համարանիշի և 48-ամյա Արմեն Ալեքսանյանի վարած Mercedes մակնիշի 35 ZA 599 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan com-ից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ Տաշիր քաղաքի Լենինի փողոցի բնակիչներ, 25-ամյա Մալվինա Դավոյանը, 46-ամյա Ժասմինա Բարաբաշը, 23-ամյա Վլադիմիր Դավոյանը և 44-ամյա Վաչագան Բարաբաշը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Սուքիասյանի գլխավորությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Սանկտ Պետերբուրգում BMW X6-ը Նեւսկի պողոտայում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ վրաերթի ենթարկել մայթին քայլող հետիոտներ...
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Տրանսպորտի նախարարի այցից հետո ավտոկայանում Բոգոյի «դաբռոյով» մարդ են ծեծել
Տրանսպորտի, կապի եւ տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը այսօր այցելել է «Կիլիկիա» կենտրոնական ավտոկայան եւ ներկայացրե...
Հայտնաբերվել է 14 տարին չլրացած անձի բռնաբարության մեղադրանքով հետախուզվողը
Փետրվարի 18-ին ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի Հայանիստ գյուղում հայտնաբերել ու բերման են ենթարկել Մարատ Պ․-ին։...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0