ՏԵՍԱՆՅՈՒԹ․Չհասկացա՝ ինչո՞ւ է Արամ Սիմոնյանը խուճապահար գիտխորհրդի նիստ հրավիրում․ԿԳՆ
«Չհասկացա՝ ինչո՞ւ է Արամ Սիմոնյանը Թումանյանի 150- ամյակի օրը, երբ բոլորս Դսեղում էինք, խուճապահար գիտխորհրդի նիստ հրավիրում և ստում, որ հարյուրամյակի միջոցառումները մենք խափանում ենք: Շաբաթներ առաջ նույն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո, ես գնացել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ և նրա հետ միասին քննարկել, որ մեծ շուքով նշելու ենք Երևանի պետական համալսարանի 100-ամյակը: Այսինքն՝ Սիմոնյանի այն պնդումը, թե հանձնաժողովի չստեղծումն իր անձի հետ է կապված, սուտ է և կեղծիք: Ես կարծում եմ, որ Սիմոնյանն այս ամիսներին ինքնակառավարման շատ լայն հնարավորություն էր ստացել և կարող էր իրեն արժանապատիվ պահել և կեղծիքի չգնալ: Դրանով նա հաստատեց, թե ինչպիսի ղեկավար է եղել, է և ուզում է լինել»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Պատահարներ