Քաղաքականություն
Սիրիա զորախումբ ուղարկելը «աչքը սարքելու փոխարեն ունքն էլ հանեց». Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Ըստ ԱԳՆ մեր աղբյուրների, Վաշինգտոնը չեղարկել է Զոհրաբ Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ, որի ուղղությամբ տեւական ժամանակ է՝ աշխատում էին մերոնք։ Մեր աղբյուրը նշում է, որ այստեղ դերակատարում է ունեցել Բոլթոն-Փաշինյան հեռախոսազրույցը, որի ժամանակ Բոլթոնը հարցրել է՝ արդյոք Սիրիա առաքելություն ուղարկելու որոշումը վերջնական է եւ անբեկանելի՞, եւ դրական պատասխան է ստացել։
Թեեւ ԱԳՆ-ն փորձում է բոլոր խողովակներով հարթել իրավիճակը եւ մասնավորապես ստանալ պետքարտուղար Պոմպեոյի հետ Մնացականյանի հանդիպման հրավերը, սակայն առայժմ՝ ապարդյուն։ «Չի բացառվում, որ հայկական կողմը դիմի մեր լոբբիստների օգնությանը՝ այդ այցը կազմակերպելու համար։ Վաշինգտոնում մեր դեսպանն էլ մի լավ օրի չէ»,- ասաց մեր աղբյուրը»։
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է այնպես անենք, որ դատավորները սրա-նրա ձեռքի նայելու կարիք չունենան
Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի․ irakanum.am
Քաղաքապետարանը դատարանով սրճարանից պահանջում է վերադարձնել Օպերայի հարակից հողամասը
Նիկոլ Փաշինյանը լայաղ արեց անդրադառնալ շարժման ծննդյան օրվան ընդամենը օրվա վերջում․ Աշոտյան
Ավելին Քաղաքականություն բաժնից
Փաշինյան–Մակրոն հեռախոսազրույց. քննարկվել է Ադրբեջանի հետ խաղաղության հարցը
Ուկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. Պեսկով
Տոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ
4.5
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը
5.0