ՏԵՍԱՆՅՈՒԹ․Լկտի սուտ է, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ոչ մի օլիգարխ չի ֆինանսավորում․ Էդմոն Մարուքյան
«Լկտի սուտ է»,- այս մասին AuroraNews-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Փաստ» թերթի տեղեկությանը, թե ստուգման առարկա է դարձել այն տեղեկատվությունը, թե «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ծախսերին մասնակից են եղել որոշ օլիգարխներ՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ Ռուսաստանի մեր հայրենակիցներից: «Շրջանառվում են Գագիկ Խաչատրյանի, Սամվել Կարապետյանի, Բարսեղ Բեգլարյանի եւ այլոց անունները: Սակայն բացահայտելու գործում որոշակի դժվարություններ կան այն առումով, որ այդ օժանդակությունն իրականացվել է միջնորդավորված եղանակով»,-ասվում էր հրապարակման մեջ։ Պարոն Մարուքյանի ամբողջական պատասխանը՝ տեսանյութում

Պատահարներ