Քաղաքականություն
Ստուգում են լուրը, թե «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ծախսերին մասնակից են եղել որոշ օլիգարխներ․«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Կոմպրոմատային պայքարը, որը վերջին շրջանում բավական սուր ձեւեր է ընդունել, աստիճանաբար ավելի լայն թիրախներ է ընդգրկում: Դրա արտացոլումից թերեւս ամենահնչեղը Նիկոլ Փաշինյանի՝ Վատիկանի դրոշի մասին ակնարկն էր՝ ուղղված Էդմոն Մարուքյանի գլխավորած քաղաքական ուժին:
Այսքանով, սակայն, ամեն ինչ դժվար թե սահմանափակվի, քանի որ «Փաստ» թերթի արժանահավատ աղբյուրների պնդմամբ, համապատասխան կառույցները սկսել են ավելի մանրակրկիտ ուսումնասիրել նախընտրական արշավի ընթացքում (եւ ոչ միայն այդ ժամանակ) քաղաքական որոշ ուժերի ֆինանսավորման աղբյուրներն ու գումարների ծագումնաբանությունը:
Մասնավորապես, մեր աղբյուրների պնդմամբ, ստուգման առարկա է դարձել այն տեղեկատվությունը, թե «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ծախսերին մասնակից են եղել որոշ օլիգարխներ՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ Ռուսաստանի մեր հայրենակիցներից:
Շրջանառվում են Գագիկ Խաչատրյանի, Սամվել Կարապետյանի, Բարսեղ Բեգլարյանի եւ այլոց անունները: Սակայն բացահայտելու գործում որոշակի դժվարություններ կան այն առումով, որ այդ օժանդակությունն իրականացվել է միջնորդավորված եղանակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը
Քոչարյանի թիկնազորի պետի որդին կուլ չտվե՞ց վիրավորանքը, Հրապարակ
Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի․ irakanum.am
Իրականացվում են լայնածավալ քննչական գործողություններ Քոչարյանների ունեցվածքի օրինականությունը պարզելու ուղղությամբ Լայնածավալ քննչական գործողություններ Քոչարյանների ունեցվածքի օրինականությունը պարզելու ուղղությամբ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրենք ոչ ընտրվել են, ոչ էլ՝ հաղթել. Իշխան Սաղաթելյան
Ավելի լավ կլինի, եթե ընդդիմությունը չգա խորհրդարան. Ռուբինյան
1.0