Պատահարներ
Խոշոր ավտովթար. Honda Fiat-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երեկ՝ փետրվարի 19-ին ժամը 17։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արգամ Ղուկասյանը Honda Fiat մակնիշի 35 ZQ 808 համարանիշի…
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երեկ՝ փետրվարի 19-ին ժամը 17։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արգամ Ղուկասյանը Honda Fiat մակնիշի 35 ZQ 808 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհի բետոնե քարերին և գլխիվայր շրջվել։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan com-ից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Վահագ Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Տրանսպորտի նախարարի այցից հետո ավտոկայանում Բոգոյի «դաբռոյով» մարդ են ծեծել
Տրանսպորտի, կապի եւ տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը այսօր այցելել է «Կիլիկիա» կենտրոնական ավտոկայան եւ ներկայացրե...
Բերետավորները վնասազերծել են 5 քաղաքացու, երկուսը «Գազպրոմ Արմենիա»-ի պաշտոնյաներ են
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 18-ին Երևանում տեղի ունեց...
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Սանկտ Պետերբուրգում BMW X6-ը Նեւսկի պողոտայում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ վրաերթի ենթարկել մայթին քայլող հետիոտներ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0