ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արմավիրի մարզպետը՝ Արշալույսում լարված իրավիճակի մասին
Արմավիրի մարզի Արշալույս համայնքում լարված իրավիճակ է։ Համայնքում շուրջ 20 օր է բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում ՝ ընդդեմ գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի, պահանջելով նրա հրաժարականը։ Այսօր արդեն ոստիկանները շրջափակել են համայնքապետարանի շենքը։ Մանրամասներ պարզելու նպատակով AuroraNews-ը փորձեց կապ հաստատել Արշալույսի համայնքապետի հետ, սակայն չհաջողվեց։ Իրավիճակի հնարավոր լուծումների մասին AuroraNews-ը խոսեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ։ Պարոն Համբարձումյանից հետաքրքրվեցինք, թե փորձելո՞ւ է միջամտել Արշալույսում կատարվող դեպքերին, և ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել գյուղում իրավիճակը հանդարտեցնելու համար։ Արմավիրի մարզպետը նշեց, որ ինքը որևէ լիազորություն չունի համայնքապետին պաշտոնանկ անելու, սակայն առաջարկեց իրավիճակի օրինական լուծում։ «Միակ օրինական լուծումն այն կլինի, որ համայնքապետը հրաժարական տա, համայնքում անցկացվեն ընտրություններ և ցանկության դեպքում նորից առաջադրվի համայնքապետի պաշտոնում»,-նշեց պարոն Մաթևոսյանը։

Պատահարներ