Պատահարներ
Ողբերգական ավտովթար. BMW-ով բախվել է հաստաբուն ծառին և հայտնվել Դեբեդ գետի ափին
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Երեկ՝ փետրվարի 18-ին, Ժամը 22։00-ի սահմաններում Գեղաքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գրիգոր Ավետսիյանը իր վարած BMW մակնիշի 35 NL 059…
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Երեկ՝ փետրվարի 18-ին, Ժամը 22։00-ի սահմաններում Գեղաքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գրիգոր Ավետսիյանը իր վարած BMW մակնիշի 35 NL 059 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել Դեբեդ գետի ափին։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ավետիսյանը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Մնացականյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վարդանյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև ոստիկանության Լոռու մարզային փորձաքրեագետները։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում էր «Կապավոր» ՍՊԸ-ում։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Տրանսպորտի նախարարի այցից հետո ավտոկայանում Բոգոյի «դաբռոյով» մարդ են ծեծել
Տրանսպորտի, կապի եւ տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը այսօր այցելել է «Կիլիկիա» կենտրոնական ավտոկայան եւ ներկայացրե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր վթար Հաղթանակի զբոսայգուն հարակից տարածքում
Radioaurora-ն բազմաթիվ զանգեր է ստանում, որ այս պահին խոշոր վթար է տեղի ունեցել «Մոնումենտ»-ում, Հաղթանակի զբոսայգուն հա...
Մահվան ելքով վրաերթՙ Արարատում. Մահացածի հարազատները փորձել են հրկիզել մեքենան
Այսօր՝ փետրվարի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan. com-ը, ժամը 19:0...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0