Պատահարներ
ՀՀ տարածքում ձյան մեջ արգելափակված մեքենաներից շուրջ 20 ուղևոր է տեղափոխվել, 1-ը՝ ոտքի կոտրվածքով
Gohar Vardanyan
1 րոպե
347 դիտում
Փետրվարի 18-ին, ժամը 19:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) 4 ավտոմեքենա արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 33-րդ կմ-ի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենան:
Ժամը 19:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում 4 ավտոմեքենա արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 29-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (2 ուղևոր):
Ժամը 20:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Սարալանջ ավտոճանապարհին «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (5 ուղևոր) տեղափոխել են Ապարան քաղաք:
Ժամը 20:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ թիվ 1 դպրոցի մոտակայքում, շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան:
21:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի սկզբնամասում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան (7 ուղևոր):
21:36-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի սկզբնամասում «Lexus» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան (4 ուղևոր):
21:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ծովակ-Լճավան ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ, վարորդներից մեկը կոտրել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա: Դ. Հ.-ն տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
23:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի սկզբնամասում «Volvo» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» (5 ուղևոր) և «Volvo» (1 ուղևոր) մակնիշերի ավտոմեքենաները: Այնուհետև «Volvo» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են Մելիքգյուղ գյուղի գազալցակայան:
23:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի սկզբնամասում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (3 ուղևոր) տեղափոխել են Սարալանջ գյուղ:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,190
Տրանսպորտի նախարարի այցից հետո ավտոկայանում Բոգոյի «դաբռոյով» մարդ են ծեծել
Gohar Vardanyan
1 րոպե
3,125
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր վթար Հաղթանակի զբոսայգուն հարակից տարածքում
Gohar Vardanyan
1 րոպե
1,116
Մահվան ելքով վրաերթՙ Արարատում. Մահացածի հարազատները փորձել են հրկիզել մեքենան
Gohar Vardanyan
1,004
Ավելին Պատահարներ բաժնից
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
1 րոպե
1,502
Աբովյանում 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործի նախաքննությունն ավարտվեց․ մանրամասներ
1 րոպե
1,751
Սպшնության դեպք՝ մարտի 8-ին․ վիճաբանել է ընկերոջ հետ․ վերջինս դանակով հարվածել է ու դիմել փախուստի
1 րոպե
1,578
Լուրերը մեկ տողով. Հարվածներ Պարսից ծոցում, հայտարարություններ Անկարայից և Երևանից
1 րոպե
842