Պատահարներ
Շիրակում բնակարանների թալանը մտահոգիչ ծավալներ ունի
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մտահոգիչ թվեր է հրապարակել բնակարանային գողությունների առնչությամբ։ Այս մասին տեղեկացնում է Aravot. am-ը։ Շիրակի մարզում 2017 թվականի հետ համեմատ 2018 թվականին…
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մտահոգիչ թվեր է հրապարակել բնակարանային գողությունների առնչությամբ։ Այս մասին տեղեկացնում է Aravot. am-ը։
Շիրակի մարզում 2017 թվականի հետ համեմատ 2018 թվականին բնակարանային գողությունների թիվն ավելացել է 20-ով՝ 71-ից դառնալով 91։ Դատախազին անհանգստացնում է բացահայտման ցուցանիշը, որը, ըստ նրա, կազմում է 22 տոկոս։
«Այս հանգամանքն ինձ շատ է մտահոգում․ բազմիցս թե՛ բանավոր, թե՛ գրավոր հանձնարարություններ, միջնորդագրեր են հասցեագրվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին, տարբեր ստորաբաժանումների, տարբեր գերատեսչությունների։ Անձամբ այսօր գրություն եմ հասցեագրել Շիրակի մարզպետին և առաջարկել եմ, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ղեկավար կազմի հետ քննարկեն և վեր հանեն թիրախ և ռիսկային գոտի հանդիսացող բնակավայրերը, որտեղ կատարվում են գողություններ և գործուն միջոցներ ձեռնարկեն նշված բնակավայրերում տեսախցիկներ տեղադրելու ուղղությամբ, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկեն բազմաբնակարանային շենքերի մուտքերին կոդավորվող դռներ տեղադրելու համար»,- ասել է Կարեն Գաբրիելյանը՝ նշելով, որ թիրախում հարուստներն են։
«Հիմնականում ունևոր մարդկանց են թիրախ դարձնում ու հիմնականում հանցագործ անձինք տեղեկացված են լինում գողոնի գտնվելու վայրի մասին։ Քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեպքի վայրի իրերի զննությունը, իրեղեն ապացույց համարվող առարկաները հափշտակվել են կոնկրետ տեղից և նշված բնակարանում որևէ խառնաշփոթ իրավիճակ առկա չէ։ Հանցագործներն իրազեկված են եղել գողոնի կոնկրետ տեղակայման մասին», -ասել է դատախազը։
Նրա տեղեկացմամբ, գողություններ կատարվել են այն բնակարաններից, որտեղ ժամանակավորապես կամ մշտապես բնակություն չեն հաստատել։ Եղել են դեպքեր, երբ տանտերերը հարսանիքի են գնացել, վերադարձել են տուն՝ տեսնելով, որ արժեքավոր իրերը թալանվել են։
Այս առումով հատկապես ռիսկային են դարձել Անի և Մուշ թաղամասերը։ Կարեն Գաբրիելյանի փաստմամբ, գողությունների կատարման ձեռագիրը գրեթե նույնն է, որը առիթ է դարձել ենթադրելու, որ գործում է հանցավոր խմբավորում․ նրանք հիմնականում մուտք են գործում բնակարանների մուտքի դռան փականները կամ պատուհանների փեղկերը կոտրելու եղանակով։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Տրանսպորտի նախարարի այցից հետո ավտոկայանում Բոգոյի «դաբռոյով» մարդ են ծեծել
Տրանսպորտի, կապի եւ տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը այսօր այցելել է «Կիլիկիա» կենտրոնական ավտոկայան եւ ներկայացրե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր վթար Հաղթանակի զբոսայգուն հարակից տարածքում
Radioaurora-ն բազմաթիվ զանգեր է ստանում, որ այս պահին խոշոր վթար է տեղի ունեցել «Մոնումենտ»-ում, Հաղթանակի զբոսայգուն հա...
Մահվան ելքով վրաերթՙ Արարատում. Մահացածի հարազատները փորձել են հրկիզել մեքենան
Այսօր՝ փետրվարի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan. com-ը, ժամը 19:0...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0