«Լոզունգներ, լոլո, բլա բլա»․ Բագրատյանը՝ կառավարության ծրագրի մասին
Կառավարության ծրագրում, որպես կանոն, ինչ կոնկրետ է, այն ճիշտ չէ, իսկ ինչ ճիշտ է՝ կոնկրետ չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «1. էջ 3 «Ներառական տնտեսություն» - տնտեսությունը ներառական չի լինում։ Ներառական կարող է լինել տնտեսության արդյունքների բաշխումը։ 2. էջ 6։ պետական ծառայության համակարգում՝ արժանիքների հիման վրա աշխատանքի ընդունման և առաջընթացի ապահովումը։ Նման անիմաստ նախադասություններ շատ կան։ 3. էջ 7։ Առողջապահության ապահովագրության ներդնում - ի՞նչպես, նշել 4. էջ 8։ Գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրում - չլինող բան է 5. էջ 8 - Արտաքին և ներքին անվտանգության ապահովում – լոլո 6. էջ 9 - Իրականացվելու է պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հերթական շրջափուլը, որը թույլ կտա անվտանգության միջավայրի, առկա և հավանական ռազմական սպառնալիքների, դրանց չեզոքացման հասանելի ռեսուրսների և հնարավորությունների համակողմանի գնահատման հիման վրա սահմանել պաշտպանության ռազմավարական պլանավորման նպատակներն ու խնդիրները։ իսկական լոլո 7. էջ 12-15 Ներքին անվտանգություն. Հանցագործության դեմ պայքար, համաճարակների դեմ պայքար և նման բաներ։ Լոլո։ 8. էջ 16-19 - Հայ ժողովրդի ինքնության ամրապնդման, քաղաքակրթական արժեքների և պատմամշակութային ժառանգության պաշտպանության ու հանրահռչակման ուղղությամբ: Կառավարությունը կարևորում է մշակութային և գիտակրթական կապերի, մարդկային շփումների և հանրային դիվանագիտության խորացման անհրաժեշտությունը՝ լոլո։ 9. էջ18 - Չինաստանը, Հնդկաստանը և Ճապոնիան նորից նույն նախադասության մեջ են, նույն կուպեում։ 10. էջ19 - Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ներգրավվածության խորացումը, ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության բարձր մակարդակով իրականացումը։ Ու՞մ է պետք նման անմիտ նախադասությունը։ 11. էջ 19 Խղճուկ և կեղծ է սփյուռքի հետ բաժինը 12. էջ 20-21։ Պայքար կոռուպցիայի դեմ։ Լոզունգներ են։ 13. էջ 21։ Այնպիսի նոր համակարգ ներդնելու հնարավորության դիտարկումը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք նոտարական կարգով կլիազորեն համապատասխան լիազոր մարմնին աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չպետք է կարողանան լինել բարձրաստիճան պաշտոնյա. Սա կատարյալ դեմագոգիա է։ Եկամուտների համատարած հայտարարագրման դեպքում նման բան չի կարող լինել։ 14. էջ 24 - Կառավարությունը նպատակ է դնում օտարերկրյա պետություններից և միջազգային դոնոր կազմակերպություններից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերն առավելագույնս ազգային ընթացակարգերով կազմակերպելու ուղղությամբ: Կատարյալ անհեթեթություն է։ 15. էջ29 - Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը։ Բայց այն արդեն վերացած է։ Ըստ ՀԲ-ի կազմում է 1.8%։ 16. էջ26-28 - Հատուկ լրագրողները կարող են ռեգիստրից տվյալներ ստանալ։ Այ քեզ բան։ Իսկ եկամուտների համապատասխան հայտարարագրում չի նախատեսված։ Բացի այդ, հատուկը ո՞րն է։ Բա մինչ այդ խոսում էինք իրավունքների հավասարությունից։ 17. էջ30-31 - Թոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ ոչ մի թիվ չկա։ 18. էջ 31 Առողջապահություն - ոչինչ չկա, լոլո 20. էջ 32-35 Ու՞մ է պետք այսպիսի նախադասություն՝ Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ: լոլո։ Գիտությունը բլա-բլա։ 21. էջ 35-37 - Մշակույթ - բլա բլա 22. էջ 37-40 - Սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր – 0 23. էջ 40 - Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը: Ոչ, նպատակը տնտեսական աճն է։ 24. էջ 40 - ՀՆԱ միջին աճ՝ 5 տոկոս։ Ծրագրի առաջին թիվն է։ 25. էջ 46 - Ծրագրային ժամանակահատվածի ավարտին ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի: Սա երկրորդ թիվն է։ Ի դեպ անհավանական, չհիմնավորված։ 26. էջ 49 - Ներքին խնայողությունների խթանման և օտարերկրյա ներդրումների ծավալների շնորհիվ Կառավարության ներկա ծրագրի իրականացման ավարտին հիմնական միջոցների տարեկան համախառն կուտակումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 23-25% մակարդակի։ Սա երրորդ թիվն է։ 27. էջ 50 - Մինչև 24 մլն-ը ՇՀ և շահութահարկից ազատելը սխալ քայլ է տնտեսական քաղաքականության իմաստով։ 28. էջ 48-51 - Արդյունաբերություն։ Ոչինչ չկա։ 29. էջ 52 - Կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանա-կության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ։ Սա 4-րդ թիվն է։ Ի դեպ, օգտագործվում է տնային տնտեսություն բառակապակցությունը (պետք է լիներ գյուղացիական տնտեսություն)։ Ընդհանուր առմամբ այս բաժնում էլ ոչինչ չկա։ 30. էջ 54 - Հանրապետության տարածքային համաչափ զարգացման, տարածքների սոցիալ-տնտեսական կայունության և հետագա տնտեսական աճի ապահովման նպատակով՝ կշարունակվի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգաց¬մանն ուղղված ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների տրամադրման գործընթացը, այն կդառնա ավելի ներառական ու մասնակցային. Ի՞նչ սուբվենցիայի մասին է խոսքը։ Ըստ Սահմանադրության պետք է ինքնաֆինանսավորում լինի։ 31. էջ56-57 - Հայաստանը դարձել տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ ՀԱԲ։ Ծիծաղելի է։ 32. էջ57 - Արևային կայանների տես կշիռը մինչև 2022-ի վերջը կհասցվի 10%-ի։ Սա 5-րդ թիվն է ծրագրի։ 33. էջ59 - 2019-2023 թվականների ընթացքում աշխատանքներ են տարվելու Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի, Կապսի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ: Ուրեմն աշխատանքներ են տարվելու աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ՝ անհեթեթ է։ 34. էջ67 - Կառավարությունը երկարաժամկետ տնտեսական աճին նպաստելու նպատակով իրականացնելու է ուղղակի հարկերի բեռի նվազեցում՝ ի հաշիվ անուղղակի հարկերի: Սա կատարելապես անընդունելի է։ Պահանջարկի խրախուսումից առաջարկի խթանմանն ուղղված զարգացման պարագայում ուղղակի հարկերի տեսակարար կշռի բարձրացումն անխուսափելի է» ։

Պատահարներ