ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կաշառք են առաջարկել, հրաժարվել եմ. Ֆինանսների նախարար
Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ նախկինում կառավարությունը մինչ ԱԺ ներկայացնելը ծրագիրը բերում էր խորհրդարան, սակայն այսօր այդ ավանդույթը խախտվել է, և ԱԺ պատգամավորները միայն լիագումար նիստի ընթացքում հնարավորություն ունեն դիտողություններ ու առաջարկներ անել: Նման դժգոհություն էին հայտնել ընդդիմադիր պատգամավորները:
«Կառավարության ծրագիրը կառավարության ծրագիրն է, և պատասխանատուն կառավարությունն է, չի կարող լինել իրավիճակ, երբ ընդդիմությունը հնարավորություն ունենա փոխել կառավարության ծրագիրը, բայց պատասխանատուն լինի կառավարությունը, այդպիսի իրավիճակ չի կարող լինել, դա կառաջացնի խզում: Ծրագրի նկատմամբ հսկողությունն է, ոչ թե ծրագրի մեջ փոփոխություն կատարելը: Վերահսկողություն ասելով՝ նկատի ունենք ոչ թե ցանկացած ձևաչափով փոփոխություն, այլ վերահսկողությունը ենթադրում է, որ համաձայնել ենք մտքի հետ, որ իրավունքների գերակայության երկրում ենք մեզ տեսնում, դա նույնպես կարգավորումների շրջանակում իրականացվող գործընթաց է»,- նշեց նա։
Մանրամասները՝ 24news-ի տեսանյութում