Քաղաքականություն
Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանին չի դավաճանել. Հրապարակ
Gohar Vardanyan
1 րոպե
303 դիտում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի հարցաքննություններից մեկի ժամանակ տեղի է ունեցել առերեսում Սեյրան Օհանյանի հետ։ «Լուրերը, թե Ս. Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, չեն համապատասխանում իրականությանը, ավելին` տեղյակ ենք, որ Օհանյանն ասել է` Սերժ Սարգսյանը եղել է իմ գերագույն հրամանատարը։ Մի խոսքով` Սեյրանն իրեն ճիշտ է պահել»,- ասաց Ս. Սարգսյանին մոտ կանգնած մեր աղբյուրը` նաեւ որոշ մանրամասներ հաղորդելով. «Նախիջեւանի երկաթգծի քանդման, «վաճառքի» հետ կապված՝ Սերժ Սարգսյանը քննչականին ասել է` հա, հասկացանք, ես վնասատուն եմ, իսկ տուժողն ո՞վ է։ Իրեն չեն արձագանքել, քանզի տուժողն Ադրբեջանն է»: Նույն աղբյուրի փոխանցմամբ` երկաթգծերի վաճառքի գումարին այն օրերին զենք է գնվել բանակի համար. «Բոլոր դեպքերում, չի բացառվում, որ վերջնահաշվում Սերժ Սարգսյանը կարող է եւ կալանավորվել՝ կարծես ամեն բան դրան է տանում»: Ի՞նչ հիմքերով։ «Հիմք չկա, մնացածներին որ կալանավորել են, հիմքեր կա՞ն, իշխանությունները ռեյտինգային ահավոր մեծ անկում են գրանցում, նոր շոու է պետք, իսկ նման շոու միայն այդ դեպքում կարող են ապահովել»:
Մանրամասներըՙ օրաթերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
500 հազար դրամ հիպոթեքային վարկ են փակում, բայց նպաստ են ստանում․ Փաշինյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,290
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
«Գր. Լուսավորիչ»-ում դիալիզի բուժսպասարկման տենդերը կահույքի գործ անող ընկերություն է շահել. Հրապարակ
Gohar Vardanyan
1 րոպե
841
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սրացում բոլոր ճակատներում․ պատերազմ, ՀՀ-ում կեղծ լուրեր և նավթի թանկացում
1 րոպե
256
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
189
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
676
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
422
1.0