Քաղաքականություն
Ջանջուղազյանն ակնարկել է, թե կհեռանա. «Իմ քայլից» բացում են փակագծերը
Gohar Vardanyan
1 րոպե
460 դիտում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ «Իմ քայլը» դաշինքի քննարկումը շատ երկար է տեւել՝ ժամը 2-7-ը։ «Էդքան անպտուղ, էդքան անիմաստ քննարկում պատկերացնել հնարավոր չէր, հոգնել էինք ահավոր, չնայած արտաքուստ թվում էր, թե բուռն քննարկում է։ Ջանջուղազյանը հին գել է, իզուր փորձում էինք նրանից կոնկրետիկա ստանալ՝ պատասխանում էր երկար-բարակ, ամեն հարցի մասին մի 15 րոպե խոսում էր ու ոչինչ չէր ասում։
Նիստը վարող Լիլիթ Մակունցը ստիպված էր ռեգլամենտ սահմանել բոլորի՝ թե՛ հարց տվողների, թե՛ պատասխանողի համար։ 40 հոգի հարց տվեցին` իսկական ֆլեշմոբ։ Առյուծի բաժինը պարգեւավճարներն էին, նաեւ՝ Հարկային օրենսգիրքը»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Հարցրի՞ք Ջանջուղազյանի սանիկի` Կարեն Բրուտյանի պարգեւատրման մասին: «Բա ողջ քննարկումը հենց դրան էր նվիրված. քարը քարին չթողեցինք»:
Իսկ ի՞նքը։ «Երկար-բարակ պատասխանում էր, ասաց` օրենք չի խախտվել։ Ասաց, որ Բրուտյանի երեխաներից մեկի քավորն է լոկ ինքը, բայց դա որեւէ կապ չունի, որովհետեւ Բրուտյանը շատ լավ է աշխատել, դրա համար է պարգեւավճար ստացել, եւ եթե մենք լավ աշխատողներին չոգեւորենք, բոլորը կգնան համակարգից, աշխատող չի մնա։ Ակնարկում էր նաեւ իրեն՝ ուզո՞ւմ եք` չաշխատենք»: Իսկ դո՞ւք։ «Իսկ մենք ասինք` ոչ մի կոնկրետ պատասխան չեք տալիս Դուք, պարոն Ջանջուղազյան, չեք հարգում պառլամենտը, ոչ մի հարցի պատասխան չենք ստանում։ Այդ պրակտիկան` պաշտոնյաներին գորգի վրա կանչել, իմաստ չունի։ Բայց կարծես որոշված է բոլորին կանչել՝ թող արտաբյուջեն կրճատեն ու վերջ, էս շոուն ինչի՞ համար է»»:
Շարունակությունը՝ օրաթերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
500 հազար դրամ հիպոթեքային վարկ են փակում, բայց նպաստ են ստանում․ Փաշինյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,290
Էջմիածնի քաղաքապետը՝ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը հանձած տարածքների մասին
Gohar Vardanyan
1 րոպե
1,030
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սրացում բոլոր ճակատներում․ պատերազմ, ՀՀ-ում կեղծ լուրեր և նավթի թանկացում
1 րոպե
251
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
188
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
673
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
417
1.0