«Ես նմա՞ն եմ «ասողի». Սիփան Փաշինյանը փակագծեր է բացում. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Փաշինյանն ինչո՞ւ է նախընտրել ԱԺ պաշտպանության հանձնաժողովը՝ հարցրինք ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին` Նիկոլ Փաշինյանի եղբորորդուն։ «Բանակային ծառայությունս անցել է հատուկ նշանակության բրիգադում, այդ պատճառով»: Որտեղ՝ Երեւանո՞ւմ: «Ծառայել եմ Մոսկվայում»: Մոսկվայում` ՀՀ դեսպանատանը․ իդիլիա` ցանկացած շարքային զինծառայողի համար: «Այո, 4 ամիս ծառայել եմ Մոսկվայում` ՀՀ դեսպանատանը»: Նիկոլն այդ ժամանակ բանտում էր: «Այո, իմ ընտանիքը գտնվում էր բավականին բարդ վիճակում, ես ոչ մի կապ չեմ ունեցել այդ ժամանակ վարչապետի հետ»: Վարչապետ ասելով՝ Դուք, հուսամ, նկատի չունեք Տիգրան Սարգսյանին․ նա էր այդ օրերին վարչապետը։ համընկել է նրա բանտից ազատման հետ»: Բա ո՞նց եղավ, որ հասաք Մոսկվա։ «Ասեմ` այնտեղ ծառայում էին մարդիկ, ասենք՝ Տիգրանը»: Տիգրան ասելով՝ նկատի չունեք, չէ՞, Տիգրան Սարգսյանին։ «Օհ, ձեր լրագրողական էդ բաները. Տիգրանն իմ բանակային ընկերն է. ինձ կանչել են` ռուսերենիս իմացությունն են ստուգել, ես քննություն եմ հանձնել»: Բայց որքա՜ն շատ ռուսերենի գերազանց իմացությամբ մարդիկ Մոսկվա չեն մեկնում՝ ծառայելու: «Հստակ կարող եմ ասել մեկ բան, որը կտա թերեւս ձեր ամիսներ տեւող «հետաքննության» պատասխանը. իմ ընտանիքն այդ պահին գտնվում էր բարդ կացության մեջ, զորամասում, կարող եմ ասել` սպայակազմը, այսպես ասեմ՝ խիստ էր ահավոր` հատկապես իմ նկատմամբ, եւ ես չգիտեմ` դա քաղաքական նկատառումով էր, թե ոչ, արդյունքում նման որոշում կայացվեց»: Տեղեկություններ կան, որ Դուք «ասող» եք, մանավանդ՝ Տուվուշում ու ՊԵԿ համակարգում։ «Դուք հիմա ինձ հետ հարցազրույց եք վարում. ես նմա՞ն եմ «ասողի»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում

Պատահարներ