Google-ը սպառնալիքների ներքո արգելափակում է Ռուսաստանում արգելված կայքերի հղումները
Google-ը իր որոնողական համակարգից սկսել է ջնջել Ռուսաստանում արգելված կայքերի հղումները։ Որոնողական համակարգն այսպիսով կատարել է Ռոսկոմնադզորի պահանջը։ Հիշեցնենք, որ ռուսական այդ կառույցը Google-ին տուգանել էր 500 հազար ռուբլիով և սպառնացել արգելափակել՝ ռուսական օրենսդրությանը հետամուտ չլինելու համար։ Google-ն այժմ հեռացնում է արգելված կայքերի հղումների միայն 70 տոկոսը։ Ընկերությունը չի միացել արգելված տեղեկատվության Միասնական ռեեստրի ինֆորմացիոն համակարգին, սակայն, ինչպես գրում են լրատվամիջոցները, Google-ն ամեն օր Ռոսկոմնադզորից արգելված ռեսուրսների թարմ ցուցակ է ստանում։

Քաղաքականություն

Պատահարներ