Քաղաքականություն
Ինչ է ասել Նիկոլն իր ֆրակցիայի ականջին.Հրապարակ
Gohar Vardanyan
1 րոպե
361 դիտում
Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը «Իմ քայլը» դաշինքի ակտիվի եւ ֆրակցիայի 4 ժամանոց նիստի ընթացքում առանձնապես դարակազմիկ հարցեր չեն քննարկվել:
Նիստին մասնակցել են նախարար Արայիկ Հարությունյանը, Արարատի եւ Կոտայքի մարզպետները։ «Կիքս թույլ տված պաշտոնյաներն էին եկել, պարգեւավճարների մասով խոսվեց։ Սպասում էինք, բայց անդրադարձ չեղավ Արայիկի` քահանայի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքին»,- ասաց «Իմ քայլ»-ականը:
արտաբյուջետային խնդիրներն են արծարծվել․ հարցն առաջ է քաշել Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանը:
Պարգեւավճարների մասով քննադատության սլաքն ուղղվել է ՊԵԿ-ին, Փաշինյանն ասել է` այո, պրոբլեմը կա, պետք է կարողանանք այնպիսի համակարգ սարքել, որ այլեւս նման բան չլինի, սակայն անվանական չի անդրադարձել։ «Բերին-տարան մարզպետներին` ի ցույց բոլորիս։ Հանդիպման գլխավոր հարցը դավոսյան հանդիպումն էր՝ Փաշինյանը բավականին մանրակրկիտ անդրադարձավ ղարաբաղյան խնդրին, ներկայացրեց որոշ մանրամասներ Ալիեւի հետ հանդիպումից, ասաց, որ խոսակցությունները, թե հայ-հարայ, մեզ ճնշում են, հեսա փաստաթուղթ ա ստորագրվելու, նման բան չկա, հանգիստ եղեք։
Ինքն Ալիեւին ասել է, որ չի կարող բանակցել Ղարաբաղի փոխարեն, պետք է Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ նստի, Ալիեւն ասել է՝ որ այդպես է, մեր կողմից էլ բանակցային սեղանին կնստի ադրբեջանական համայնքը։ Նիկոլն առարկել է, որ այդ համայնքն Ալիեւին է ընտրում ընտրություններին, իսկ իրեն Ղարաբաղը չի ընտրում։ Որ էդպես գնա, թալիշները, լեզգիներն էլ պիտի նստեն բանակցային սեղանի շուրջ»:
Իսկ լրագրողների հետ չզրուցելու, «բերանները սկոչելու» հրահանգ տվե՞լ է Փաշինյանը։ «Չէ. Լիլիթը վերջում բոլորիս զգուշացրեց, որ լրագրողներին ուղղորդենք դեպի իրեն, ու քանի դեռ չեն ստեղծվել վերլուծական, հարցազրույց տվող խմբերը, ինքը հարցերին կպատասխանի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,760
«Կարծում եմ ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի, ի՞նչ կասեք» :))))))))) ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան
Gohar Vardanyan
3,431
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,241
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
737
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
2,003
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
653
2.0