Քաղաքականություն
«Հովանավորյալ» լինելը իրականությանը չի համապատասխանում. ԱՆ պարզաբանումը
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տեղադրել՝ կապված «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «հովանավորյալը» կասկածվում է խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ. նրա նկատմամբ խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ» վերտառությամբ հրապարակման հետ:
Մասնավորապես, նախարարության խոսնակը գրել է.
«1. Պետք չէ շահարկել նախարարի անունը, հատկապես, որ «հովանավորյալ» լինելը իրականությանը չի համապատասխանում:
2.Նախարարի պաշտոնավարման ընթացքում Վանեսյանը զբաղեցրել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնը, որը լքել է սեփական դիմումի համաձայն:
3.Մամուլում տեղ գտած հրապարակումներից պարզ է դառնում, որ խոսքը գրեթե 3 տարվա վաղեմության «դեպքի» մասին է, երբ Արսեն Թորոսյանն ու Նարեկ Վանեսյանը չեն էլ ճանաչել միմյանց:
4. Մնացած հարցերով կզբաղվեն իրավապահ մարմինները:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մակրոնը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել
Իրական Սամոն ավելի արհեստական էր, քան արհեստականը. Տարոն Չախոյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանի համակիրները քայլերթի ընթացքում շտկել են շրջված ՀՀ դրոշը
5.0
Որքան մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին
1.0