Պատահարներ
Շշի Մելոյի «Պարտեզ» ռեստորանում կրակոցների գործով 2 անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանի մոտ հունվարի 28–ի լույս 29–ի գիշերը տեղի ունեցած զինված միջադեպի գործով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին NEWS. am–ին հայտնեցին ՀՀ քննչական…
Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանի մոտ հունվարի 28–ի լույս 29–ի գիշերը տեղի ունեցած զինված միջադեպի գործով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին NEWS. am–ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որնցից 2–ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանվորումը, եւս մեկ անձ էլ ունի կասկածյալի կարգավիճակ։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ կալանավորվածներից մեկը Արթուր Վարդանյանն է, ում մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Մյուս կալանավորվածը Վարդան Գրիգորյանն է, նա մեղադրվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։
IԳրիգորյանը, ըստ կայքի, Աբովյանում գտնվող վուլկանիզացիաներից մեկի աշխատակիցն է։ Ըստ գործի նյութերի՝ միջադեպի պատճառը վուլկանիզացիայում տեղի ունեցած վիճաբանությունն էր։ Նախնական վարկածի համաձայն՝ ԱԺ նախկին պատգամավոր, Շշի Մելո մականունով հայտնի Մալիք Մանուկյանի հարազատներն այցելել են վուլկանիզացիա, որտեղ հրաժարվել են նրանց սպասարկել իրենց հետ լավ տոնով չխոսելու, ապա նաեւ աշխատանքային ժամը ավարտվելու պատճառաբանությամբ։ Սկսված վիճաբանությունն ավելի ուշ շարունակվել է նախկին պատգամավորին պատկանող «Պարտեզ» ռեստորանի մոտ, որտեղ արդեն կողմերը գործի են դրել 4 տեսակի զենք։
Այսպիսով՝ ընդհանուր առմամբ գործով կասկածյալի եւ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 10 անձ։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Վիճաբանություն-ծեծկռտուք. ծեծի են ենթարկել «Մոլորակ» ռեստորանային համալիրի մենեջերին և մատուցողին
Քիչ առաջ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները բացատրական աշխատանքներ կատարելու արդյունքում, հայտնաբերել են երեկ՝ փետ...
Պայթյուն և հրդեհ՝ Մոսկվայի կենտրոնում․ Կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Տ...
Անհետ կորած 14-ամյա Մարիաննա Իսահակյանին գտել են Ախթալա քաղաքում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանության Թումանյանի...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0