Սպորտ
Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթել է Ասիայի փոխչեմպիոնին
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած բռնցքամարտի՝ Եվրոպայի և Ասիայի չեմպիոնների հանդիպմանը մասնակցել է նաև 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 64 կգ քաշային…
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած բռնցքամարտի՝ Եվրոպայի և Ասիայի չեմպիոնների հանդիպմանը մասնակցել է նաև 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Եվրոպայի հավաքականի կազմում հանդես եկող հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթանակի է հասել 2017թ. Ասիայի փոխչեմպիոն, 27-ամյա մոնղոլ բռնցքամարտիկ Բաաթարսուխիին Չինզորիգ Բաաթարսուխիի նկատմամբ, իսկ Եվրոպայի հավաքականը հաղթել է 4:3 հաշվով:
Պրահայում Բաչկովը հանդես է եկել մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Մխիթարյանը վերսկսել է մարզումները
Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները խոտածածկի վրա: Նա...
Ռոնալդուին դատապարտել են 23 ամսվա պայմանական ազատազրկման
Կրիշտիանու Ռոնալդուն մեղավոր է ճանաչվել Ռեալ Մադրիդում խաղալու ընթացքում հարկերը չվճարելու մասին գործով: Այս մասին հաղոր...
Երևանում կկայանա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկությունը
Փետրվարի 22-ից 26-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկությունը։ Ստուգատեսին կմասնակցեն Բելառու...
Արսեն Թորոսյանը և Յուրա Մովսիսյանը սպորտային նախագիծ են քննարկել
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի հետ: Լու...