Պատահարներ
ԱԻՆ-ը զգուշացնում է՝ փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է (բուք է), իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին, Գյումրի-Սպիտակ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Մերկասառույցի պատճառով Սարալանջից դեպի Ավետիսյան տանող ճանապարհին բախվել է 17 մեքենա
Վիճաբանություն-ծեծկռտուք. ծեծի են ենթարկել «Մոլորակ» ռեստորանային համալիրի մենեջերին և մատուցողին
Պայթյուն և հրդեհ՝ Մոսկվայի կենտրոնում․ Կան զոհեր և վիրավորներ
Ավելին Պատահարներ բաժնից
Երկրաշարժ՝ Թուրքիայում․ զգացվել է նաև Հայաստանում
Ինդոնեզիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվն աճել է
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
1.0