Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող Վրաստանի քաղաքացին բերման է ենթարկվելՏԵՍԱՆՅՈՒԹ.Թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող Վրաստանի քաղաքացին բերման է ենթարկվել
Հայաստանի ոստիկանության կողմից բերման է ենթարկվել Հայաստանում գտնվող, թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող Միխայել Բրուդիանին: Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ…
Հայաստանի ոստիկանության կողմից բերման է ենթարկվել Հայաստանում գտնվող, թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող Միխայել Բրուդիանին: Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ Հայաստանի ոստիկանության օպերատիվ տվյալների համաձայն` Վրաստանի քաղաքացի Բրուդիանին ապօրինի ձեռք էր բերել մետանֆիտամին, կոկային եւ սփայս տեսակի թմրամիջոցներ:
Քրեական հետախույզները կասկածյալին մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցից բերման են ենթակել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մետանֆիտամին թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածներով 6 փաթեթ, կոկայինին նմանվող սպիտակ փոշենման զանգվածով մեկ փաթեթ, սփայսի նմանվող զանգվածներով 9 փաթեթ եւ 25 սմ երկարությամբ դանակ:
Հայտնաբերվածներն ուղարկվել է Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Նշանակվել են դատաքիմիական, տոքսիկաքիմիական ,դատաքրեագիտական փորձաքննություններ: 37-ամյա Մախաել Բրուդիանին ձերբակալվել է:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Մերկասառույցի պատճառով Սարալանջից դեպի Ավետիսյան տանող ճանապարհին բախվել է 17 մեքենա
Այսօր՝ փետրվարի 3-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ու շղթայական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ին...
Վիճաբանություն-ծեծկռտուք. ծեծի են ենթարկել «Մոլորակ» ռեստորանային համալիրի մենեջերին և մատուցողին
Քիչ առաջ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները բացատրական աշխատանքներ կատարելու արդյունքում, հայտնաբերել են երեկ՝ փետ...
Մահացել է ռուս ռեփեր Դեցլը
Ռուսաստանում մահացել է Դեցլ անունով հանդես եկող ռուս ռեպեր Կիրիլ Տոլմացկին: Ռեպերի մահվան մասին ֆեյսբուքյան գրառումով հա...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0