Այլ
Սիսիան-Գորիս հատվածում մերկասառույց է. իրավիճակն ավտոճանապարհներին. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար…
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. առկա է ցածր տեսանելիություն:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Սպիտակ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների և Սյունիքի, Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող տարածքում, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ:
Տեսանյութն Ավրորա Մեդիային տրամադրել է ունկնդիրներից Սերգեյը:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր վթար Մյասնիկյան պողոտայում.վթարի պատճառը ձյունը չէ.Հակոբ Կարապետյան
Երևանի Մյասնիկյան պողոտայի վրա բեռնատար «Գազելը» բախվել է «Մերսեդեսին»։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի...
Անհավանական տեսարան. հրապարակել են Բրազիլիայում ամբարտակի փլուզման կադրերը
Բրազիլիայում լեռնաարդյունահանող Vale ընկերության ամբարտակի փլուզման հետևանքով զոհվել է 115 մարդ, 248-ն անհետ կորած է համ...
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանել է Սոթք-Քարվաճառ ավտոճանա...
ԱՄՆ-ում անոմալ ցրտերի հետևանքով 8 մարդ է մահացել
Միացյալ Նահանգներում ուժգին ցրտերի հետևանքով արդեն 8 մարդ է զոհվել։ Անոմալ ցրտերի հետևանքով՝ ԱՄՆ-ի որոշ շրջաններում ավել...