Այլ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անտառային հրդեհՙ Լոռու մարզում
«Հրդեհ է բռնկվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում։ Այսօր ժամը 18:40-ի սահմաններում Երկաթգծի էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած կայծից հրդեհ է բռնկվել Բնապահպանության նախարարության…
«Հրդեհ է բռնկվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում։ Այսօր ժամը 18:40-ի սահմաններում Երկաթգծի էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած կայծից հրդեհ է բռնկվել Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Անտառտնտեսության աշխատակիցները հրդեհն արձանագրել են Վահագնուտ համայնքիn կից երկաթգծի Շահալի կայանի հարկից անտառում։ Հրդեհն ընդգրկել է 5-6 հեկտար տարածք։ Տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում, որին մասնակցում են «Հայանտառ»ՊՈԱԿ-ի, ԱԻՆ լոռու փրկարար ծառայության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներ։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը դեպքի վայրից հայտնում է, որ հրդեհը տեղայնացված է, տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքներին հնարավոր չէ ներգրավել հրշեջ տեխնիկա, շիջումն իրականացվում է բահերով և խոնավ լաթերով»,- գրել է նա։
Տեսանյութըՙ Արմեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ երկրպագուն Նատալիա Օրեյրոյին հայերեն է սովորեցրել և հայկական գլխարկ նվիրել
Ուրուգվայցի հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն, որը հայ հանրությանը մեծապես հայտնի է 2000-ականներին հայաստանյ...
Ժանգաջուր ու հող է հոսում ծորակից. «Վեոլիա ջրից» «նվեր»
Ավրորա Մեդիայի աշխատակիցներից Լիլիթ Աղաջանյանն ով բնակվում է Նոր Նորքում, առավոտյան ջրի ծորակը բացելով այսպիսի տեսարանի...
ԱՄՆ-ում անոմալ ցրտերի հետևանքով 8 մարդ է մահացել
Միացյալ Նահանգներում ուժգին ցրտերի հետևանքով արդեն 8 մարդ է զոհվել։ Անոմալ ցրտերի հետևանքով՝ ԱՄՆ-ի որոշ շրջաններում ավել...
Խոշոր վթար Մյասնիկյան պողոտայում.վթարի պատճառը ձյունը չէ.Հակոբ Կարապետյան
Երևանի Մյասնիկյան պողոտայի վրա բեռնատար «Գազելը» բախվել է «Մերսեդեսին»։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի...